Saturday, May 21, 2011

Գոհարի մոտ..


սկիզբն  այստեղ


- Ի՞նչ ես ուզում նայեմ, ճակատագի՞րդ, թե՞ անձնական- գործնական կյանքդ,- հարցրեց ինձ Գոհարը :
- Մմմ... չգիտեմ, երևի անձնական-գործնական կյանքս…
- Բայց դա միայն փաստեր կասեմ, գուցե 100 տոկոս ճիշտ չլինի, իսկ ճակատագիրը ընդհանուր է :
- Դե, լավ, ոնց ասեք, ուրեմն ճակատագիրս նայեք :
Գոհարը կարթերը դեմ տվեց ինձ, որ ձախ ձեռքով կիսեմ : Հետո շարեց սեղանին : Իմ և հորս տարեթիվն հարցրեց:
- պապայիդ արմատները որտեղի՞ց են :
-Մոկսից:
-Անունդ ո՞նց էր:
-Ռուզան, բայց անձնագրով` ՌուզանՆԱ :
- Գիտես ի՞նչ է նշանակում :
- Կարծեմ` շեկ, ղուս…
- Իսկ ծագո՞ւմը :
- Եթե չեմ սխալվում վրացական ծագում ունի, Ռուզունդար անունից է…

rupe
- Քեզ վրա հայրական գեներից եկող անեծք կա : Դա փոխանցվում է սերնդեսերունդ : Ավելի լավ էր 3 հատ թուղթուգիր լիներ, քան էդ անեծքը : 
Ճակատագիրը քեզ միջին վիճակում է ստեղծել` ոչ շատ հարուստ, ոչ էլ` աղքատ : Դու ամեն ինչին հասնում ես ինքնուրույն ու շատ մեծ դժվարությամբ : Դու չես պլանավորում. քեզ մոտ հանկարծակի է ամեն ինչ լինում: 
Եթե պլանավորում ես, չի կատարվում :  Եթե ինչ որ բան ես անում , ուրեմն մինչև ժամը 4-ն ես անում,  հետո էլ  չես անում : Երեք բան է քեզ անհանգստացնում` վստահություն, մենակություն և ջուրը : Երբ հայտնվում ես ջրում, անհանգստանում ես, միշտ փորձում ես զգույշ լինել : 
Կարծես քեզ միշտ մի չար էներգիա է հետապնդում, դա հենց էդ անեծքն է: Որ պարզ դառնա, ասեմ`երբ փողոցով քայլում ես, երբեմն քեզ թվում է, որ ինչ որ մի ստվեր քեզ հետևում է, դա հենց էդ անեծքի էներգիան է :
-Իսկ ես ինչպե՞ս կարող եմ այն վանել ինձնից . արհամարհելով կամ չհավատալով հնարավո՞ ր է..
-Չէ, ինքը հզոր է, իրեն չես կարող արհամարհել, պիտի... մմմը~.. մի ձևով պիտի պայքարենք, որ հանենք այն, աղոթելով ու դանակ , ջրով.. Դե ես քեզ չեմ ստիպում ; Բայց կարող եմ ասել, որ էդ էներգիան չի թողնում, որ դու քո կյանքով ապրես: Դու քո ճակատագրի միայն 35 տոկոսից ես օգտվում, դրա համար միօրինակություն է.. մինչև հոկտեմբեր կտևի....

Եթե չես հավատում գնա մտածի
rupe









-Իսկ ամեն շաբաթ եք գնո՞ւմ մանկատուն :
-Չէ, հիմա էլ չեմ գնում, առաջ երբ մենակ երեխաներին էի բուժում, գնում էի : Արդեն երեք տարի է, այլ հրահանգ եմ ստացել, ու այս գործով եմ զբաղվում: Մինչև մյուս տարվա հուլիս կվերջացնեմ նաև սա ու չգիտեմ` հետո ինչ կանեմ :
-Իսկ օգնություն անո՞ւմ եք :
-Դե ասեմ, ես 50 ծանր հիվանդ ունեմ, որոնց անվճար բուժում եմ: Չգիտեմ դա կարող եմ օգնություն համարե՞լ, թե՞ չէ : Ունեմ նաև շատ հարուստ "կլիենտներ", որոնցից շորեր եմ վերցնում, տալիս աղքատ հաճախորդներիս .... …..................................................
-Կարո՞ղ եմ ձեզ նկարել :
-Չէ~, ազիզ, ես նման բաներ չեմ սիրում, խուսափում եմ, հետո կարիք էլ չունեմ երևալու, համ էլ հավես չունեմ` հարկայինը գա…

Ճանապարհին մտքերով էի, մինչև Գոհարն անցավ պատմության գիրկը:

Մնացյալը NO COMMENT-ն է;)

Saturday, May 14, 2011

գնացի բախտ նայող Գոհարի մոտ


սկիզբն այստեղ

rupe
Բախտ նայող Գոհարի տունը գտնելը դժվար չէր : Մտա նախասրահ, հերթ էր : Փորձեցի խախտել լռությունը :
- Կներեք մինչև ժամը քանի՞սն է նայում ,- անորոշ հարցրեցի :
- Մինչև ժամը 3-ը, բայց եթե քիչ մարդ է լինում, իրենց էլ է նայում,-ասաց բազմոցին նստած կինը. մշտական հաճախորդն էր : 
- Իսկ ինչո՞վ է նայում :
- Չգիտեմ, ես էլ եմ առաջին անգամ գալիս, ինձ խնդրել են մեկի նկարը բերեմ,-ասաց կողքիս աղջիկը :
- Կարթով է նայում,- միջամտեց բացմոցին նստած կինը,- էսօր նկար նայելու օր չի, բայց կարող եք հարցնել, մեկ էլ տեսար նայեց :
- Իսկ փողո՞վ է նայում,-հարցրեցի :
-Դե փող չի ուզում, բայց դե ում մտքով ինչ անցնի, տալիս է: Բայց դե 1000 դրամից պակաս հո չես տա՞ : Նենց չի, որ ինքն ասի` մինչև չտաք, չեմ նայի : Հետո իր էն ա լավը, որ անտեղի քեզ չի տանի- բերի : Կարողա նայի քեզ ու ասի, որ իզուր ես եկել ու քեզ բան չունի ասելու : Ախպորս աղջկա ընկերուհին եկել էր, ասեց. " Դու ինչի՞ ես եկել, քո ի՞նչը նայեմ: Դու նայողի տունը գործ չունես անելու:" Երեխուն հետ ուղարկեց :
- Իսկ ճի՞շտ է նայում :
- Հա, շա~տ : Ես էլ, որ առաջին անգամ եկա, չէի հավատում, ձեզ նման կասկածում էի, բայց որ նայեց, հիմա շատ եմ հավատում : Ինձ շատ ա օգնել : Ես ինձ համար չեմ եկել, ախպորս ընտանիքի համար եմ եկել : Շատ ա օգնել : Ախպորս աղջիկը, չեմ ասում ում աղջիկն ա, ի~նչ պաշտոն ունեն ծնողները : Երեխուն 18 տարեկանից նենց ուզողնե~ր ուներ, մեկը մեկից լավ, բայց հետները դուրս էր գալիս ու հետո չէր ուզում ամուսնանար : Միանգամից թարսվում էր : Հիմա 24 տարեկան ա, եկանք Գոհարի մոտ, երկու ամիս անցավ, նշանվեց: Թո~ւ թո~ւ թո~ւ... շատ լավ ա :
- Իսկ, կներեք մի բան հարցնեմ, դուք թուղթուգիր ու նման բաների հավատո՞ւմ եք,- հարցրեց կողքիս աղջիկը :
- Հա~, բա ինչ ա, ես իմ փորձից եմ ասում, ուրիշի փորձը չեմ ասում, մեզ օգնել ա Գոհարը : Կարևորը հավատն ա, պիտի հավատաս, որ ստացվի: Հետո ասեմ ինքը շատ լավ մարդ ա, լավ հոգեբան...
- Հա~, ճիշտ ա, ինքն իսկապես հոգեբան ա, չգիտեմ մասնագիտությա՞մբ, թե՞ նենց, բայց կարողանում ա մարդկանց հետ խոսել, օգնել,- միջամտեց բազմոցին նստած մեկ ուրիշ կին: 
-Հետո, ասեմ, ինքն ամեն շաբաթ կիրակի մանկատուն ա գնում, մարդկանց օգնում: Չգիտեմ, երեխեք ջան, ինձ որ շա~Տ ա օգնել, ես ա~յ սենց գոհ եմ... Դե, ձեզ հաջողություն, իսկ էդ թուղթուգիր անողներն ինչ անում են, իրենց թող կպնի,- ասաց էլի նույն կինն ու գնաց :

Վերջում մնացինք ես ու կողքիս աղջիկը. ատամնաբույժ էր ու ամուսնալուծված:
Հերթը հասավ ինձ, աղջիկը պայծառ լավատեսական ժպիտով դուրս եկավ Գոհարի մոտից և բութ մատը վեր պահելով ուրախ ու հաստատակամորեն ինձ մտերմիկ շշնջաց.
- Ըհը~, ա~յ սենց ա, դե պակա ;
-Ինչի՞ համար ես եկել, - հարցրեց ինձ Գոհարը :
Պատմեցի նրան ամեն ինչ, ասացի իրականությունը, որ ուզում եմ գրել այդ մասին:
-  Ճիշտն ասած, էսօր վախ չափելու օր է, բայց ես մարդկանց չուզեցի մերժել ու նայեցի: Էսօր էներգիայի 70 տոկոսն եմ ստանում : Լավ արի քեզ նայեմ, տեսնեմ, կստացվի թե չէ, փորձենք էներգիայիս կեսը գործի դնել,- ասաց Գոհարը : Հետո կարթերն ինձ դեմ տվեց.
-Կիսիր :
Կիսեցի:
-Չէ~, բան չստացվեց, նորից կիսիր:
Կիսեցի :
Կարթերը շարեց սեղանին :
-Տես, չի ստացվում, բան դուրս չեկավ էներգիան փակ է : Դու մյուս շաբաթ արի, ես կնայեմ :
-Իսկ լինո՞ւմ է, որ մարդու էներգիան փակ է լինում ու չեք կարողանում նայել:
-Հա~, պիտի բաց էներգիայով գան ,  կիսվեն ինձ հետ, ասեն ի՞նչ պռոբլեմ ունեն, որ կարողանամ օգնել: Օրինակ էսօր չորս հոգու տուն եմ ուղարկել:

rupe
Գոհարը 30 տարի է նայում է, մարդկանց հոգիներն է տեսնում, հիշում, զրուցում: Հաց գրեթե քիչ է ուտում, բայց լիտրերով ջուր է խմում : Ասում է, որ ջուրը մաքրում է վատ էներգիայից : Իր ընտանիքին նայելը խստիվ արգելված է. երբեք աղջկան չի նայել: Արթնանում է օրվա հրահանգով ու անցնում գործի: Կնայի այնքան ժամանակ մինչև վերին ուժերը կարգելեն:
Մյուս շաբաթ իմ պայմանավորված օրը բաց էներգիայով կգնամ Գոհարի մոտ: Տեսնենք կարթերն ի՞նչ կասեն
Ի՞նչ իմանաս. մե~ծ ԱՇԽԱՐՀ ու մեկ ԳՈՀԱՐ :

*շարունակությանը հետևեք այստեղ 

Wednesday, May 11, 2011

my drawings, portraits 2.


Diana 2013
Diana 2013

Diana 2013

Diana, Sona & Eva 2013

Lila 2013

Veronique 2014

Daniel 2014
selfie 
Diana 2013
Punk boy 2013
Tsov 2013
zorakn& Tsov 2013
Sahak 2013
Vahik & Evuk 2013
Melanie 2013
Marin 2013

Diana& Armenak 2013
Lilit 2013
Sahak 2013
Krist&Peter 2014
Lusine 2013
Hovik 2013
Andrea 2013
Hermine 2013
Arpi 2013
Leo 2015
Arus 2014
Armine 2013
Anush 2014
Nara 2013
Hayk 2014
Renatta 2014
Ani 2015
Moris 2016
Sharad 2015
Vahe 2015
Indien man 2015

By Ruzan Petrosyan

Jean GABIN. Je sais

Jean CABIN
երբ երեխա էի, 
բարձրահասակ էի ինչպես 3 խնձոր,  բարձրաձայն էի խոսում
տղամարդ երևալու համար
 ասում էի` ես գիտեմ, գիտեմ, գիտեմ..

դա սկիզբն էր, գարուն էր
 բայց երբ դարձա 18 տարեկան, 
էլի ասացի. այո, գիտեմ, այդպես է, այս անգամ ես գիտեմ..

և հիմա օրերը, երբ հետ եմ շրջվում, նայում եմ գետնին որտեղ երբևէ 100 քայլ եմ արել ,և ես միշտ չգիտեմ, թե ինչպես է այն շրջվում:
Շուրջ 25 տարի ես գիտեի ամեն ինչ` սեր, վարդեր, կյանք գործողություններ, 
այո ձգում էր սերը,
ես այն արել եմ ամեն քայլին:
և բարեբախտաբար, ընկերների նման ես չեմ կերել իմ ամբողջ հացը:
Իմ կյանքի կեսից ես նորից հասկացա,
ինչը ես հասկացա դա կազմում էր երեք, չորս բառ:
մի օրը երբ մեկը ձեզ սիրում է, շատ լավ է, ես չեմ կարող ավելին ասել` շատ լավ  է"  
Դեռ այն, ինչ ինձ զարմացնում է կյանքում,
ես `ինքս ով եմ իմ կյանքի աշնանը,
մոռանում ենք տխրության երեկոները,
բայց ոչ երբեք քնքշության առավոտը:
Ամբողջ իմ երիտասարդությանը ժամանակ
ես ուզեցի ասել` ԵՍ ԳԻՏԵՄ, 
միայն ավելին էի փնտրում, 
բայց քիչ իմանում: 

Ժամացույցի ձայնի հնչելուն կա 60 զարկ, 
ես դեռ իմ պատուհանի մոտ եմ , 
նայում եմ և հարցնո՞ւմ ինքս ինձ. 
"  հիմա ԵՍ ԳԻՏԵՄ, ԵՍ ԳԻՏԵՄ, ՈՐ ԵՐԲԵՔ ՉԳԻՏԵՆ"

Կյանքը, սերը, փողը, 
ընկերները և վարդերը
չգիտեն երբեք 
ինչ որ բաների աղմուկը
և ոչ էլ գույնը..
սա է ամենը, ինչ ես գիտեմ
բայց դա ես գիտեմ..
 
 

թարգմանեց ՝ Ռուզան Պետրոսյանը

Sunday, May 8, 2011

գրկիր ինձ, Փարիզ... մաս 3.

Bang Bang


"Բենգ Բենգ" (Bang Bang- My Baby Shot Me Down) երգը մեր հայրենակցուհի Շերինն է (Շերըլին Սարգսյան), որը գրվել է իր ամուսնու Սոննի Բոնոյի կողմից 1966թ.-ին՝ պոպ-ռոք ժանրում: 
    Այն իր 2-րդ ձայնասկավառակի 2-րդ սինգլն էր: Երգն այդ տարիներին Միացյալ Նահանգներում թոփ տասնյակում լավագույնն էր: Սինգլի նոր տարբերակը Շերը թողարկում է 1988թ.-ին՝մետալ-ալտերնատիվ ժանրում:

Cher - Bang Bang (My Baby Shot Me Down)




Հին տարբերակը երգել է Նենսի Սինատրան ամերիկայն Kill Bill ֆիլմում, որն էլ մեզ շատ հայտնի է: Չնայած երգն այնքան էլ հայտնի չէր այն պահից հետո երբ Նենսին կատարեց ֆիլմում: 
Երգչուհին այն մեկնաբանում է մելանխոլիկ շնչով՝ գիթառի մոնոֆոն նվագակցությամբ: Որից հետո շատերը սկսեցին կատարել այդ երգը. ֆրենկ Սինատրան, Սթիվ Ուանդերը, Audio Bullys խումբը..


             Nancy Sinatra - Bang Bang 



1960-ականներին երգը շատ հայտնի դարձավ նաև իտալերենով, շատերը կատարեցին այն, այդ թվում Դալիդան: 
Այնուհետև երգը թարգմանվեց ֆրանսերենով, որը գրվեց Կլոդ Կարերի և Ժորժ Աբերի կողմից, իսկ երգը կատարեց Շեյլան: Այն մինչև 1966թ. դարձավ հիթ: Տարիներ հետո շատերը սկսեցին կատարել այն:

                                Sheila bang bang




բառերի ֆրանսերեն տարբերակն այստեղ:

                                  Բենգ, Բենգ

մենք հազիվ 10 տարեկան էինք,
մեր բոլոր խաղերը նույնն էին.
ոստիկաններ և գողեր:
դու նշան էիր բռնում ուղիղ սրտիս՝
բե՜նգ-բե՜նգ ,
դու կրակում էիր ինձ,
բենգ-բենգ,
ես ընկնում էի,
բենգ-բենգ,

և այդ բենգ-բենգի ձայնը չեմ մոռանա:

մենք մեծացել ենք միասին,
շատ սիրված էինք,
ինձ թվում է՝ մենք մեծացել ենք միասին,
մենք սիրված էինք շատ,
ինձ թվում է:

բայց դու միայն 
տղայական քո խաղերի կրքով էիր տարված:
բենգ-բենգ,
դու զվարճանում էիր,
բենգ-բենգ,
ես քեզ հետևում էի,
բենգ-բենգ,

և այդ բենգ-բենգի ձայնը ես չեմ մոռանա:

մի օր դու 20 տարեկան էիր,
արդեն երկար ժամանակ էր,
որ սերը տեղավորվել էր մեր հին ընկերության տեղը,
և երբ եկավ մեկ ուրիշը,
չգիտեմ՝ ումն էր սխալը,
դու երբեք չէիր ստել,
դու նրա հետ մեկնեցիր:

բենգ-բենգ,
դու ինձ լքեցիր, 
բենգ-բենգ, 
ես մնացի,
բենգ- բենգ,

և այդ բենգ-բենգի ձայնը ես չեմ մոռանա..


պատրաստեց՝
Ռուզան Պետրոսյանը


Monday, May 2, 2011

64. Internationale Kurzfilmtage Oberhausen / 2018


die Armenische Version hier
(c) Ruzan Petrosyan

Die Kurzfilmfestspiele in Oberhausen nehmen einen einzigartigen Platz in der deutschen Kultur
ein und sind im Ausland bekannt. Dies ist eine gute Gelegenheit für Kritiker, Filmemacher,
Regisseure, Journalisten, Medienvertreter und Filmemacher aus verschiedenen Ländern, sich auf
derselben Plattform zu treffen.
Dieses Jahr war die 64. Ausgabe des Festivals.Das Programm ist sehr umfangreich und vielfältig. Es gibt Kurzfilme in verschiedenen Genres: Experimentalfilme, Filmvorführungen, digitale Medienfilme, alternative Kurzfilme mit einem Thread,Dokumentarfilme usw. sowie Shows für Kinder. Jedes Genre hatte einen eigenen Saal und alles
war einfach und leicht für das Publikum. Jeden Tag gab es etwa 10 Filme aus jedem Genre sowie
ausgewählte preisgekrönte und internationale Filmvorführungen sowie Treffen mit Regisseuren,
Kritikern und Talkshop-Workshops. Das Festival ist eine gute Gelegenheit die Informationen
und Erfahrungen auszutauschen. Eine gute Gelegenheit, die Regisseure, Organisatoren des
Festivals, Filmkritiker, Journalisten, Kameramänner, Trickfilmzeichner und Leute, die sich auf
diesem Gebiet engagieren einander zu treffen, um Möglichkeiten für Interaktion und
Zusammenarbeit zu finden. Veranstalter verschiedener Festivals aus vielen Ländern finden
Filme,suchen die Filme knüpfen Kontakte zu Autoren und versuchen, eine Brücke zu schlagen.

(c) Ruzan Petrosyan

Das Oberhausen Festival ist eine wirklich gute Gelegenheit, neue Kontakte zu knüpfen. Bei
fünftägigen Treffen haben Menschen aus der Welt des Kinos die Möglichkeit, Erfahrungen
auszutauschen, sich zu treffen, zu unterhalten, neue Freunde zu finden und Brücken zwischen
anderen Festivals zu schlagen. Diese Möglichkeit bietet die Oberhausen Festival.
Bei einem Wettbewerb in Deutschland wurde Alexandra Gula mit dem VALEA GIULUI -
NOTES Award für den besten Beitrag zum experimentellen Genre ausgezeichnet. Der erste Preis
des Urheberrechtswettbewerbs hat Marian Mayland - „Eine Kneipe auf Malle“, NPD,
Kodachrome, Verschwörungstheorien und linker Staat in Deutschland bekommen.
Der Film von Marianne Mayland ist eine sehr abwechslungsreiche Erzählung, die soziale, politische und populistische Umwälzungen widerspiegelt, die ihrem Ruf in keiner Weise schaden", sagte die Jury.
Zwei französische Filmproduktionen wurden mit dem Jugend- und Teeneger Preis
ausgezeichnet. Die Kinderjury wurde mit dem Thomas-Leroy-Film „Lili dans les nuages“ („Lilie
in den Wolken“) und die Jugendjury mit Luches Andre für „Pépé le morse“ ausgezeichnet. In
diesem Jahr rückte ein weiteres Festivaljahr in den Vordergrund der Geschichte.
Ich bin sicher, dass er seine fruchtbaren Früchte der Zusammenarbeit haben wird, die beim nächsten Festivalsichtbar und machbar sein werden.  Nun, warden wir auf einen anderen warten.

Ruzan Petrosyan
Bis zum nächsten Kurzfilmfestival in Obehausen.

von Ruzan Petrosyan
Oberhausen,
Deutschland 2018

übersetzt von Gayane Sargsyan